Рубрика: Հաշվետվություն

Թավշաոտ բվիկ

Մայիսյան 19-րդ հավաքի ընթացքում Արևելյան դպրոցի տեխնոլոգիայի «դիզայն»և «խեցեգործություն» խմբերի սովորողները իրականացրին համագործակցային նախագիծ։ Նախագիծը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին է վերաբերվում։ Այս տարի կրթահամալիրի յուրաքանչյուր օղակ կներկայացնի իր կողմից պատրաստված դիմակը։ Մենք ընտրեցինք թավշաոտ բվիկի կերպարը։ Դիմակը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ եղավ խանութներից հավաքել թափոններ՝ ստվարաթղթից տուփեր։ Հաջորդ փուլում էսքիզային տարբերակը մտածելուց հետո սկսեցինք կտրել փետուրին փոխարինող դետալները։ Աշխատանքն այնքան ծավալուն ու հետաքրքիր էր սովորողների համար, որ նույնիսկ հաշվում էին իրեց կտրատած փետուրների քանակը։ Աշխատանքն ամբողջական դարձնելու համար իրար միացրինք բոլոր դետալներն ու ամրացրինք ֆոմի վրա։ Դե ինչ , եթե կցանկանաք դուք էլ պատրաստել մեր թավշաոտ բվիկին , կարող եք դիտել և հետևել մեր պատրաստած տեսանյութը։

Оставьте комментарий