Рубрика: Մանկավարժական ակումբ

Որն է կյանքի իմաստը

Սեփական գոյության նպատակը տարբեր ձևերով կարելի է սահմանել, բայց նպատակ անպայման պետք է լինի, հակառակ դեպքում դա ոչ թե կյանք կլինի , այլ անիմաստ գոյություն։

Կյանքում մի կանոն կա որ կյանքդ պետք է կյանքդ արժանապատոդեն ապրես, որ հետո հիշելիս չամաչես։

Արժանապատվություն բարություն, մեծահոգություն լավ ընկեր լինելու, օգնելով ուրախանալու կարողությոն է պահանջում։

Կյանքի արժանապատվության համար պետք է մանր , ոչ մանր հաճույքներից հրաժարվել կարողանալ։

Ուրիշի առաջ սխալն ընդունելը, ներեղությոն խնդրելն ավելի լավ է, քան խաբելն ու խորամանկելը։

Երբ կարելի է վիրավորվել

Միայն այն ժամանակ կարելի է վիրավորվել , երբ ցանկանում են ձեզ վիրավորել, եթե չեն ցանկանում, իսկ նեղանալու առիթը պատահականություն է, այդ դեպքում ինչու՞ վիրավորվել։ Առանց զայրանալու խնդիրը պարզիր և վերջ։

Վիրավորանքին վիրավորանքով պատասխանելուց առաջ արժե մտածել վիրավորանքի մակարդակին իջնելու հարկ կա։

Վիրավորանքը ստոր մի բան է, և դա վեր հանելու համար մինչև դա իջնել է պետք։

Չափազանց նեղացկոտությունը մտքի պակասության կամ բարդույթավորվածության նշան է:

Վիրավորվեք այն ժամանակ երբ ցանկանում են ձեզ դիտավորյալ նեղացնել։

Նեղացկոտ մարդկանց նկատմամբ պետք է հատուկ ուշադիր լինել։ Ախր նեղացկոտությունը բնավորության շատ տհաճ գիծ է։

Оставьте комментарий