Рубрика: Նախագիծ

Սեղանի խաղեր

Տևողությունը՝ Շուրջտարյա

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակը՝ 

. Ծանոթացնել սեղանի խաղերի տեսակներին,

. Նպաստել ճանաչողության ընդլայնմանը, 

. Նպաստել տրամաբանության և երևակայության զարգացմանը:

Նպատակները միանշանակ չեն և կարող են տարբեր լինել՝ ելնելով խաղի տեսակից:

Խնդիրները՝

. Սեղանի խաղերի միջոցով մարզել սովորողների հիշողությունն ու ուշադրությունը,

. Ձևավորել թիմում աշխատելու, համբերությամբ թիմակիցներին լսելու կարողություններ, 

. Նպաստել նոր հմտությունների յուրացմանը՝ առանց հուսահատվելու:

Նկարագրություն՝

Սեղանի խաղերը սիրելի են գրեթե բոլոր տարիքային խմբերի համար: Երեխաների ազատ ժամանակը անցկացնելը ակնհայտ առավելություններ ունի: Սեղանի խաղերը ստեղծում են հաճելի և մտերմիկ միջավայր, օգնում համագործակցելու, միմյանց հաջողություններով ուրախանալու կարողությունների զարգացմանը: Դրա հետ միաժամանակ խաղի ընթացքում երեխաները բարելավում են իրենց մտավոր կարողությունները, մարզում համառությունն ու ուշադրությունը: 

Խաղ 1՝ «Գտիր զույգը»

Այս խաղը ունի տարբեր օրինակներ, որոնցից յուրաքանչյուրը ունի ուսուցողական իր կողմը: «Գտիր զույգը» խաղի միջոցով երեխան կճանաչի հայ մեծ նկարիչներին և նրանց գործերը: Խաղի մյուս տարբերակի միջոցով կճանաչեն հայ անվանի մարդկանց:

Խաղի բոլոր խաղաքարտերը շրջում են, իսկ մասնակիցները ամեն անգամ պետք է փորձեն գտնել համապատասպան զույգը՝ լարելով իրենց ուշադրությունն ու հիշողությունը: Խաղը ժամանակը արդյունավետ և հետաքրքիր անցկացնելու լավագույն լուծումն է:

Խաղ 2՝ «Լոտո»

Տրամաբանական և զարգացնող խաղ մաթեմատիկա:

Լոտոն բաղկացած է 12 մեծ քարտերից, 96 փոքր քարտերից, որոնցում պարունակվում են հարցեր՝ այդ հարցերի նկարազարդ պատասխանները տեղադրված են մեծ քարտում, ինչպես նաև 24 տուգանային քարտերից, որոնք բաժին են հասնում սխալ պատասխանողներին:

Խաղավարի պարտականությունն է՝ հերթով քաշել բոլոր քարտերը և ընթերցել նրանում գրված հարցերը: Այն խաղացողը, ում մեծ քարտում կա այդ հարցի պատասխանը, հնչեցնում է հարցի պատասխանը և հարցի քարտը տեղադրում իր մեծ քարտի վրա: Եթե պատասխանը սխալ է լինում, խաղացողը ստանում է մեկ տուգանային քարտ:

Հաղթում է նա, ում ճիշտ պատասխաններն ավելի շատ են:

Յուրաքանչյուր ճիշտ պատասխան համարվում է մեկ միավոր, մեկ միավոր է համարվում նաև տուգանային քարտը, որը հարկավոր է հանելխաղացողի ճիշտ պատասխանների թվից:

Խաղ 3

Այս խաղի տևողությունը կարճ է՝ 2-4 րոպե, բայց միաժամանակ հետաքրքիր և հաճելի: Խաղը իր մեջ ներառում է փայտե ձողիկներ, որոնք անհրաժեշտ է շարել միմյան վրա: Մասնակիցները հերթով պետք է մեկական անգամ հանեն փայտե ձողիկներից մեկը այնպես, որ շարվածքը չքանդվի, հակառակ դեպքում խաղը կավարտվի այդ մասնակցի պարտությամբ:

Խաղը զարգացնում է մատների և ձեռքերի ճարպկությունը, մանր մոտորիկան:

Оставьте комментарий